Միացեք Մեզ Ֆեյբուքում

0 Թանկարժեք որսորդական հրացանները



Որսորդական հրացանը բազմաֆունկցիոնալ զենք է, որն օգտագործվում է ռազմական և նույնիսկ սպորտի բնագավառում: Նկարում պատկերված որսորդական հրացանը համարվում է աշխարհի ամենակատարյալ և թանկարժեք նմանատիպ զենքերից մեկը, որը, բացի անհրաժեշտ պարագաներից, պարունակում է նաև արվեստի տարրեր: Հրացանը պատրաստվել է այնպիսի աշխարհահռչակ զենք արտադրողների կողմից, ինչպիսիք են՝ «Boss & Co»-ն, «Holland & Holland»-ը և «Purdey & Sons»-ը: 2008 թվականին «Christie’s» աճուրդի տունը վաճառքի հանեց իր բացառիկ հրացանների նմուշները: Աճուրդի ժամանակ աչքի ընկան առաջին հերթին  «Purdey & Sons» ընկերության արտադրած հրացանները, որոնք պատված են ոսկով: «Gunsmith Ken Hunt» գործարանի արտադրած հրացանները հովանավորվել են Մեծ Բրիտանիայի Թագավորական ընտանիքի զինավարժարանի կողմից: Այս հրացաններն աչքի են ընկնում հատկապես նրանով, որ դրանց պատրաստման համար օգտագործվել է բարձր կարգի ոսկի և առանձնահատուկ կաղնու փայտ՝ բնական կաշվի հետ միասին: Այս թանկարժեք  որսրդական հրացանների արժեքը կազմում է 320.000 դոլարից մինչև 400.000 դոլար: 





Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Մեկնաբանել Գրառումը