Միացեք Մեզ Ֆեյբուքում

0 Ինչպես պատրաստել հայկական գաթա


Բաղադրիչներ.
կարագ – 100 գ ,
մարգարին -150 գ,
ալյուր – 2-3 բաժակ,
թթվասեր – 300 գ,
շաքարավազ – 1 բաժակ,
աղ,
սոդա – 1 թ. գդ.,
վանիլային շաքարավազ,
ձու -1 հատ

Ալյուրը մաղել սեղանի վրա: Մարգարինը կտրատել, դանակով խառնել ալյուրին, մի պտղունց աղ անել: Թթվասերին խառնել սոդան, լցնել ալյուրի վրա, ավելացնել նաև դեղնուցը, շարունակել դանակով խառնել: Խմորը բաժանել երեք մասի: Պատրաստել խորիզը: 100 գ փափկած կարագը, շաքարավազը, վանիլային շաքարավազը խառնել, ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի փխրուն զանգված: Ամեն գունդը բացել 3 մմ հաստությամբ, խորիզի 1/3 մասը տարածել ամբողջ խմորի վրա: Փաթաթել ռուլետի պես, կտրել շերտերի: Գաթաների վրա քսել հարած սպիտակուց: Թխել 170 աստիճանի ջեռոցում, մինչև կարմրի:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Մեկնաբանել Գրառումը