Միացեք Մեզ Ֆեյբուքում

0 ԱՄՆ-ում մեքենայի ղեկին նստած շունը վրաերթի է ենթարկել հետիոտնին



Փենսիլվանիա նահանգի Յորք քաղաքի բնակիչը հիվանդանոց է ընկել այն բանից հետո, երբ նրան վրաերթի է ենթարկել մի մեքենա, որի ղեկին շուն է եղել, հայտնում է York Daily Record-ը:

Տղամարդը փորձել է կասեցնել ընթացող ավտոմեքենան, մինչ այն կբախվեր մոտակայքում կայանված բեռնատարին, սակայն ապարդյուն: Համաձայն տղամարդու ցուցմունքների ինքը մեքենան թողել է միացրած շարժիչով: Ինչ-որ մի պահի շունը թաթով հարվածել է փոխանցման տուփին ու մեքենան գործի է դրվել: 

Ամերիկացին սեղմվել է երկու ավտոմեքենաների միջև այն բանից հետո, երբ հարված է ստացել գլխին ու գիտակցությունը կորցրած ընկել է գետնին: Ավելի ուշ ոստիկանները նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց: Նրա վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Մեկնաբանել Գրառումը