Միացեք Մեզ Ֆեյբուքում

0 Facebook-ի մասին տեղյակ են անգամ 6 տարեկան երեխաները



Նոր հարցումների համաձայն՝ Facebook սոցիալական ցանցից օգտվում է Մեծ Բրիտանիայի 8-12 տարեկան երեխաների գրեթե կեսը` 44 տոկոսը, իսկ ԱՄՆ-ում` 39 տոկոսը: Երկու երկրներում 8 տարեկան երեխաների 23 տոկոսը նույնպես մուտք է գործում սոցիալական ցանց` խաղեր խաղալու նպատակով:

Daily Mail-ը գրում է, որ Facebook-ն արգելում է 13-ից ցածր տարիք ունեցող երեխաներին օգտվել ցանցից, բայց նրանց մեծ մասը ցանց է մուտք գործում սմարթֆոնների միջոցով, կամ օգտագործում է ծնողների` սոցիալական ցանցի էջերը:


Dubit ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքում պարզվել է, որ անգամ 6 տարեկան երեխաների 66 տոկոսը տեղյակ է Facebook-ի մասին: Իսկ այն երեխաները, որոնք գրանցված չեն սոցիալական ցանցում, հիմնականում ասել են, որ գրանցված չեն, քանի որ իրենց թույլ չեն տալիս, այլ ոչ թե, որ իրենց դա չի հետաքրքրում:






Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ` 


Մեկնաբանել Գրառումը