Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 Գիտնականները թվարկել են ամենավտանգավոր մրգերը
Գիտնականները թվարկել են ամենավտանգավոր մրգերը և բանջարեղենը, որոնց մեջ վտանգավոր քիմիկատներ են հավաքվում, և դա ծանր հիվանդությունների պատճառ է դառնում: Այս մասին գրում է rosbalt.ru-ն:
Ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ գյուղատնտեսական արտադրանքի մեջ ավելի քանի 100 քիմիկատների առկայություն է ստուգվում, և Եվրոպայի, որտեղ այդ թիվը կազմում է ավելի քան 50, Ռուսաստանում բանջարեղենը հազվադեպ են ստուգում, այն էլ` միայն 4 տեսակ թունաքիմիկատների առկայությունը:
Գիտնականները հատկապես վտանգավոր են համարում ելակը, որը հողին մոտ է աճում և որում թունավոր նյութեր են հավաքվում: Նաև վտանգավոր է տանձը, խնձորը, բալը և կեռասը:
Փորձագետները հիշեցնում են, որ բոլոր հատապտուղները, մրգերն ու բանջարեղենը պետք է լվանալ տաք ջրով, որպեսզի նվազեցվի վարակվելու վտանգը:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 Կիմ Չեն Ընի հորեղբոր սարսափելի մահապատիժը. նրան մերկացրել են և նետել սոված շների առաջ
Չինական Wen Wei P թերթում Կորեայի
Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի հորեղբոր մահապատիժը մանրակրկիտ նկարագրող հոդված է լույս տեսել: Ըստ rosbalt.ru-ի` այս մասին հայտնում է Lena-ն` The Independent-ին հղումով:
Թերթը հավաստել է, որ Չան Սոն Թհեկին կենդանի մատնել են սոված շների հոշոտմանը: Նույն կերպ են վարվել նաև գործով մյուս 5 մեղադրյալների հետ:
Թերթի տվյալներով` նրանց մերկացրել են և նետել 120 շների առջև, որոնց մինչ այդ 3 օր շարունակ չեն կերակրել: Մահապատժի գործընթացը տևել է շուրջ մեկ ժամ` հյուսիսկորեական հարյուրավոր չինովնիկների աչքի առաջ:
Տեղեկատվությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 Սկանդալը շարունակվում է. «Շանթ»-ի դերասանուհու պարզաբանումը
Ցանկանում եմ պարզաբանել «Շանթ» հեռուստաընկերությունից ինձ հեռացնելու իրավիճակը, որը կրկին անգամ խեղաթյուրված և իրենց օգտին ներկայացվեց հեռուստաընկերության կողմից: Ըստ հեռուստաընկերության տեղեկությունների' ես մեկ շաբաթվա ընթացքում չէի կարողացել ընտրել համապատասխան երգ' համերգային ծրագրի օրը ելույթ ունենալու համար և ցուցադրել էի անպարտաճանաչ վերաբերմունք: Սակայն «Շանթ» հեռուստաընկերությունը «երևի թե» մոռացել էր իր երկարաշունչ և իմաստալից նյութի մեջ նշել, որ երգը ընտրված է եղել, որի վրա ես արդեն աշխատում էի, սակայն համերգից մեկ օր առաջ ինձ տեղեկացնում են, որ տվյալ երգի կատարողը թույլ չի տվել, որպեսզի իր երգը ներկայացվի նախագծի շրջանակներում: Այսպիսով, ես կանգնեցի փաստի առջև: Դրանից հետո ինձ տվեցին այնպիսի երգ, որը ինչպես միշտ համապատասխան չէր ինձ և իմ ձայնային «տեմբրին»: Ես առաջարկեցի իմ սեփական տարբերակը, որն էր Առնո Բաբաջանյանի «ТВОИ СЛЕДЫ» ստեղծագործությունը, որը նրանք կրկին անգամ մերժեցին' պատճառաբանելով, որ իմ զույգը' Սուրեն Առուստամյանը, դա չի պատրաստվում երգել, որովհետև դա չի համապատասխանում նրա երգելաոճին, իսկ ըստ նախագծի պայմանների' երգիչը պետք է հարմարվի «չերգիչին»:
Ինչ վերաբերում է նախագծի օրագրին, որը «Շանթ» հեռուստաընկերությունը որպես փաստարկ է բերում, ապա ասեմ, որ դա մոնտաժված է այնպես, ինչպես իրենք են ցանկացել, և մոռացել են ցույց տալ մնացած կատարված գործողությունները:
Բանը հասավ նրան, որ ինձ սպառնաց նախագծի պրոդյուսերը' ասելով. «Դու չես կարող հեռանալ: Այն մարդիկ, ովքեր մեր գործին վնաս են հասցնում, մենք էլ համապատասխան ձևով իրենց հետ ենք վարվում, գնա ու մտածի, թե ինչքան բան ունես կորցնելու: Եթե հանկարծ որոշես նախագիծս «պռավալ» տաս, քեզ էլ, քո «կարիերան» էլ «պռավալ» կտամ:
Ի պատասխան նրա էժանագին սպառնալիքի' տեղեկացրեցի, որ հեռանում եմ նախագծից և չեմ պատրաստվում աշխատել նման միջավայրում: Իսկ պրոդյուսերի կողմից հնչեցված սպառնալիքը հենց հաջորդ օրը իրականացվեց՝ հեռացվեցի նաև «Քաղաքում» հեռուստասերիալից:
Ցավում եմ, որ «Շանթ» հեռուստաընկերությունը ղեկավարվում է նաև մի մարդու կողմից, ով ընդունակ չէ կառավարել ինքն իրեն և պատասխանել իր կողմից արված արտահայտությունների համար: Իսկ ինչ վերաբերում է նրանց կողմից հնչեցված փաստերին և իմ անպատասխանատու լինելուն, ասեմ, որ ծիծաղելի է, երբ հենց իրենք են այդ մասին խոսում՝ ցուրտ տաղավարներում նկարահանումներ իրականացնող, սուտ տեղեկություններ տարածող, կամք թելադրող, նկարահանում իրականացնող ողջ անձնակազմի աշխատավարձը չորս ամիս ուշացնող պարտաճանաչ և պատասխանատու հեռուստալիքը:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 10 նշան, որ նա քեզ չի սիրում
Երբեմն մենք այնքան ենք կուրացած մեր սեփական զգացմունքներով, որ չենք ցանկանում տեսնել ակնհայտը: Ահա 10 նշան, որ նա ձեզ չի սիրում.
1. Նա խոսում է միայն իր, իր կյանքի և իրեն հուզող իրադարձությունների մասին:
2. Նա երբեք առաջինը չի զանգում ու չի գրում:
3. Նա չի ձգտում քո վրա լավ տպավորություն գործել, իր համար մեկ է, թե ինչ ես մտածում նրա մասին:
4. Նա համատեղ պլաններ չի կազմում, այն, ինչ դուրս է ձեր ֆիզիկական մտերմությունից, արդեն իսկ ձանձրալի է նրա համար:
5. Նա ամեն ինչի համար արդարացում ունի:
6. Երբ դուք մարդկանց շրջապատում եք, նա իրեն այնպես է պահում, կարծես դուք անծանոթ եք:
7. Նա սիրախաղ է անում այլ աղջիկների հետ, անգամ քո ներկայությամբ:
8. Նա շփվում է քեզ հետ ինչպես ընկերոջ, այլ ոչ սիրած աղջկա հետ:
9. Երբ դու փորձում ես ավելի լրջացնել ձեր հարաբերությունները, նա խուճապի է մատնվում և միանգամից հեռավորություն է պահում:
10. Նրա ընկերները ձեզ որպես զույգ չեն ընկալում:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`





